-
ԻՆՁ Ո՞Վ է ԱՐԴՅՈՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ
January 2, 2013
Բանաստեղծություններ
-
.
Ինձ ո՞վ է արդյոք հովանավորում,
____Ո՞րն է իմ աստղը,-
____Շատ եմ միտք արել:____Հավանական է՝
____Այն Սիրիուսը,
____Որ տիեզերքում
Տեղաշարժվում է ծուռ ու մուռ ծիրով,
____Ոլո՜ր ու մոլո՜ր,
Սակայն մնում է միշտ հավատարիմ
____Իր անցած ճամփին.
____Նույնն է կրկընում…19.XII.1959թ. Թիֆլիս
Leave a reply