-
ՀԱՎԵՐԺ ՆԵՐԿԱՆ-ԲԱՑԱԿԱՆ
January 7, 2013
Բանաստեղծություններ
-
.
Աչքեր ունի նեղ-երկարուկ,
Ասես լինեն կորիզ հոնի,
Ունի հայացք մի հեռախույս,
Նման մթին հորիզոնի:Տիրուհի՞ է – տիրուհի չէ:
Սիրուհի՞ է – սիրուհի չէ:
Քո՞ւյր է – քույր չէ:
Կո՞ւյր է – կույր չէ:
(Երբ որ պետք է՝ կնկատի,
Երբ որ պետք չէ՝ չի նկատի)…Անպարտադիր և անհրաժեշտ,
Հավերժ ներկա և բացակա՝
Թե «սեր» ասես՝ խնդրում է շեշտ,
Թե ասես «կին»՝ վեհ ածական:Եվ էակ չէ վերացական,
Այլ կենդանի՜, միս-ոսկորո՜վ:Իսկ անո՞ւնը: Ասեք Խոնարհ,
Ասեք Շնորհ, ասեք Գորով:Եվ մի՛ հարցըրեք, ումն է նա.
Այս մեկը թող գաղտնիք մնա…14.XI.1963թ. Երևան
Leave a reply