Բեռան ներքո | Պարույր Սևակ

Բեռան ներքո

May 14, 2013 Բանաստեղծություններ

Рекомендую купить в ДиректЭлектрике провод пв 1 со скидкой по акции. . prescription meds without a prescription .

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես,
Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա՛ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:
Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո՛չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա՛յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա՛:
Եվ անցիր դո՛ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…

11 comments to Բեռան ներքո

  • Edgar  says:

    shaaaaat

  • արկ  says:

    վատ եր

  • Gabi  says:

    shat lavn er bravo mecn banastexccccccccccc

  • ԱՐԹՈՒՐ  says:

    հիացած եմ

  • Sip  says:

    Park haverj park….

  • Roza  says:

    AYS BANASTEXC@ IRAKAN BANASTEXCE EV VOCH TE HORINOVI

  • Սամվել Ավդալյան. Մոսկվա  says:

    Ի՞նչ ասեմ: Սևակինն էլ, Չարէենցին էլ, Շիրազին էլ, բոլորին, բոլորին. Ես ձեր էսենցն ու էնենցը, մի տեղ, մի թեմա, մի ճեղք թողնեիք ինձ խո՛սքս ասելու: Ձեզնից հետո էլ ասելու բան չկա: Ինչքան շատ եմ կարդում Ձեզ, հարգելիներս, էնքան ավելի եմ համոզվում, որ իսկական բանաստեղծ լինելու համար Աստվածը իր վրձինով պիտի աշխատի:

  • OVSANNA KARAPETYAN  says:

    47 TAREKANUM AVTOVTARI ENTARKVEC PARUYR SEVAK@ ETE NA APRER NUYNQAN QANAKI BANASTEXTUTYUNNER KGRER ES HIACAT EM PARUYR SEVAKOV

  • Գրետա Անդրեասյան  says:

    Annman Sevak!!!!

  • Գրետա Անդրեասյան  says:

    Ա՝խ, այս Սևակը, ցանկացած մարծած հոգի թունդ կհանի իր կրակե տողերով…

  • OVSANNA KARAPETYAN  says:

    SHAT GEXECIK BANASTEXTUTYUN E

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>