ՄԻ՛… ՉԻ՛… | Պարույր Սևակ

ՄԻ՛… ՉԻ՛…

January 7, 2013 Բանաստեղծություններ

.

Մի՛ անիր (այս),
Մի՛ անիր (այն),
Մի՛… մի՛… մի՛… մի՛…

Չի՛ կարելի (այս բանն անել),
Չի՛ կարելի (այն բանն անել).
Չի՛… չի՛… չի՛… չի՛…

Այս «մի»-ն ու «չի»-ն աջից-ձախից,
Իբրև երկու փակագծեր,
Անլուծելի խնդրի նման
Մեր ողջ կյանքն են մեջտեղ գցել:
Եվ այս խնդիրն ո՞վ կլուծի…

26.XI.1963թ. Երևան

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>