-
ԱՐՄԱՏՆԵՐԸ ՈՒ ՄԱՏՆԵՐԸ
February 19, 2013
Բանաստեղծություններ
-
.
Ա՜յ թե ճանաչել,
Ա՜յ թե իմանալ ընդերքն ու հողը,
Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝
Ծակելով հողի կողը կամ ողը.
Եվ ո՛չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝
Գործի դնելով բրիչ, բահ ու բան.
Եվ ո՛չ էլ անգամ՝
Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները:Ա՜յ թե ճանաչել ընդերքն ու հողը,
Ինչպես, երևի, հողն են ճանաչում
Լոկ արմատնե՜րը:28.IV.1959թ. Մոսկվա
Leave a reply