-
ԱՐՏԵՐՆ ԵՆ ԾՓՈՒՄ
January 29, 2013
Բանաստեղծություններ
-
.
Առավոտն այնտեղ կանուխ է այնքան
Իր աչքը բանում
Եվ այնքա՜ն հանկարծ, որ միտք ես անում,
Բայց չես հասկանում:Մութը քաշվում է ծմակ ու քերծեր,
Իսկ հետո՝ շոգին
Սարատափի տակ, քար ու թփի տակ
Փոխարկվում շուքի:Իսկ լո՜ւյսը… Լույսը հեղեղի նման
Վարարո՛ւմ, հորդո՛ւմ,
Սարերն է բռնում, երկինք է հառնում,
Լճանում սրտում:Իրիկվա քամին զարթնում է հանկարծ
Եվ միանգամից,
Ինչպես բուրավետ իր օրորոցում՝
Երեխան քնից:Արտերն են ծփում, ալիքվում այնպես
Գժորե՜ն, կարծես
Երբեք չե՛ն զսպվի, երբեք չե՛ն դառնա
Կաշկանդված խրձեր…15.VIII.1956թ. Չանախչի
Leave a reply