-
ԱԹԻԼԼԱՅԱԲԱՐ
February 27, 2013
Բանաստեղծություններ
-
.
Դեռ նոր հանդիպած` մենք բաժանվեցինք,
Իրար նոր գտած` կորցըրինք իրար:Այսպես` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում:
Այսպես` մտովին – անգիտակցաբար մեծ մեղք են գործում:Այսպես` տալիս են, բայց ավելի քան թերևըս առնում:
Այսպես` հառնում են, բայց` ավելի շուտ` թերևըս մեռնում:
Ուրիշի մարմնով, այսպե՛ս, սեփական հոգին են բեռնում
Ու ծանրանում են, բայց ավելի շատ թեթև են դառնում:Այսպես` մի ժամով «Հավերժ քաղաքը»` Հռոմն են առնում.
Աթիլլայաբար հասցընում մտնել,
Բայց չեն հասցընում կրակի մատնել…13.I.1962թ. Երևան
Shat lav banastexcutyun e
klassssssss
es sat em sirum Paruyr Sevaki banastextutyunner@
PARUYR SEVAK@ IM SRTUME SHAT LAV BANASTEXTUTYUN E
SHAT LAV ER ISKAKAN IRAKANUTYUNIC VERCRAC