-
ԻՆՔՆ ԻՐԵՆ ՀԵՏ
January 29, 2013
Բանաստեղծություններ
-
.
Քրտնքից խաշված իր հին գլխարկը թեքած աչքերին,
Ինքն իրեն հետ է առնում ու տալիս Մարտիրոս քեռին.«Ախար, ա՛յ հոգիս, էս ո՞նց կլինի աշխարքի բանը»,-
Ու ջրաղացում տրված օրդերն է կոխում գրպանը:-Խոսքի օրինակ, ա՛յ, հենց մեր զալում պահեստապետը:
Մինչև որ ձեռքիդ զոմբախ չունենաս՝ չես խոսի հետը:Շներին կապել ու բաց են թողել էդ տնավերին,
Ինչ է թե երեկ շրջկոմ է ընկել իր քեռու քեռին:Բայց դե աշխարքըս ո՞ւմն է մնացել, որ դրանց մնա,
Անարդար բանը անոթի շանն էլ, չէ՜, կուլ չի գնա:Ա՛յ, էսքանն էլ ճիշտ (զույգ փռշտում է Մարտիրոս քեռին,
Եվ դրանից էլ գլխարկն է իջնում, կախվում աչքերին):Նա – և կոմունի՞ստ: Գիտի-չգիտի մի «ուռռա», «կեցցե»:
Տո՛, ի՜նչ կոմունիստ… Թե դրան վերցնես ու թոնիր գցես,Վրայից անգամ կոմունիստ մարդու մշահոտ չի գա…
Ա՜յ, ինչ եմ ասել, թողնես՝ ամենքին կպցնի «հակա»:Դեհ, էլ ո՞ւմ ասեմ, որ քսան տարի էդ մարդու տղան
Ձեռքը չի բռնել ո՛չ մանգաղ, ո՛չ բահ, ո՛չ փոցխ ու եղան.Կա՛մ հանդապահ է, կա՛մ կալի հսկիչ,- ման գալիս էշխով,
Ուշունց է տալիս – և դրա համար ստանում աշխօր:Բենզին է տանում տրակտորիստին – ինչ խոսք որ ԳԱԶ-ով,
Մսի մթերման տավարն է հանձնում – էն էլ ի՜նչ նազով:Բա լսվա՞ծ բան է. չորս – հինգ փութ ցորեն ջաղաց ես տանում,
Նա՝ օրդեր գրում, դրա համար էլ… աշխօր ստանում:Թե իրեն ասես՝ մի բան չես արել էս քսան տարում,
Կասի՝ ժողովո՜ւրդ, սա մեր կարգերի հիմքերն է փորում:Թե մեկ էլ ասես, կգոռա՝ բա ո՞նց, պարտիական եմ:
Է՛հ, ի՜նչ դուրս եկավ. նա՝ պարտիական, ես պարտակա՞ն եմ…Քրտնքից խաշված իր հին գլխարկը թեքած աչքերին,
Ինքն իրեն հետ է առնում ու տալիս Մարտիրոս քեռին:Չգիտի քեռին, որ այդ նույն պահին իրենց շրջկոմում
Պահեստապետին ու նրա քեռուն պատին են գամում…15.V.1954թ. Մոսկվա
Leave a reply