ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ | Պարույր Սևակ

ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ

February 18, 2013 Բանաստեղծություններ

check that . base64 decoder .

Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն… արցունքներ չկան:

Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:

Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում:

14.X.1959թ. Չանախչի

2 comments to ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ

  • has  says:

    shat em sirum shat laaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaavvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvvnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa

  • Գոհար  says:

    Շատ լավներ… առհասարակ Պարույր Սեվակի խոսքերը շատ-շատ լավնեն

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <s> <strike> <strong>