-
ՔՈ ԱՆՈՒՆԸ
February 23, 2013
Բանաստեղծություններ
-
.
Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:. . . . . . . . . . . . . . . . . . .
…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:Ես ատում եմ քո անունը…
25.VII.1961թ. Երևան
Leave a reply