բախտ tagged posts
-
ԻՆՉՊԵ՞Ս ԹԵ ԲԱԽՏ ՉԿԱ…
February 20, 2013
Բանաստեղծություններ
-
.
Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ
Ծառաբնի՛ վրա, քո ափի՛ մեջ:
Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,
Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան:Պտտեցնում եմ մատս և… փոխարեն թելի
Մատիս փաթաթվում է երկնի կապույտն ինքը:
Ոտներիս հետ հողն է սիրաբանում,
Եվ խաղողի վազն է ընձյուղ տալիս
Վառվող ծխամորճիս կրակի մեջ…Ինչպե՞ս թե բախտ չկա, էլ նա ո՞նց է լինում…
Եվ սխալ է, որ մենք վայրկյաններով
Ժամն ենք չափում: ճիշտը հակառակն է գուցե՝
Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար…Ա՜խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ–ուշ,
Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,
Որ մի ազգ են փրկում բազկով և կամ խոսքով…Ու ես մտածում եմ, որ հիրավի
Ժամացույցից պիտի շինել շաքար
Ու լուծելով ջրում՝ ըմպել կում-կում,
Իբրև անքնություն փարատող դեղ:Եվ հայելուց… պիտի կոշի՜կ կարել,
Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի…Իսկ սեփական անձի արտացոլման համար
Ձեզ հայելի պե՞տք է:
Ինձ հայելի պետք չէ:
Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,
Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ՝
Ծառաբնի՛ վրա,
Քո ափի՛ մեջ,
Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն…30.IX.1961թ. Երևան
Կարդալ ամբողջությամբ -
ԱՄԵՆՔԸ ԻՐԵՆՑ ԲԱԽՏԻՑ ԵՆ ԴԺԳՈՀ
January 1, 2013
Բանաստեղծություններ
-
Ամենքը իրենց
Բախտից են դժգոհ
Եվ ոչ թե խելքից:Իսկ ես, տե՜ր աստված,
Կրակն եմ ընկել
Իմ խելքի ձեռքից:Խելք ունենայի՝
Վաղուց էի ես
Կարգին մարդ դարձել –Ես կարող էի
Սենյակ տալ վարձով,
Եվ ոչ թե վարձել:Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կանեի.Եթե հաստ է պետք՝
Բարակըս որն է,
Հաստ կմանեի:Խելք ունենայի՝
Ինչ հարկավոր է,
Ես այն կերգեի,Տեղն ընկած տեղը
Տեղի կտայի,
Ինձ կըհերքեի.Ու կլինեի
Ոչ դեմ, ոչ էլ թեր,
Այլ ոսկե միջին:Գլուխը քարը.
Թող էժան լիներ,
Միայն… շատերին
Գեղեցիկ թվար:Հերն էլ անիծած.
Թող ներկված լինի,
Միայն թե դուր գա,
Խաբվեն-հավանեն:Գրողի ծոցը.
Թող որ սուտ լինի,
Միայն թե կույր-կույր
Պաշտեն-դավանեն……Ում էլ հարցընես՝
Խելքից չէ դժգոհ,
Այլ միայն բախտից:Անաստված աստված,
Ինչու ես տվել
Անխելքի բախտ ինձ…08.V.1958թ. Մոսկվա