գահ tagged posts
-
ՊԻՏԻ…
January 3, 2013
Բանաստեղծություններ
-
.
Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն
Վերջ ունենա՞ պիտի…«Պիտի… այսպես անենք,
Պիտի… այնպես անենք:
Պիտի… այսպես լինի,
Պիտի… այնպես լինի:
Պիտի… պիտի… պիտի»…Այսպես «պիտի»-ն պիտի
Նստի գահի վրա,
Իսկ մենք մնանք ոտքի,
Երկրպագենք նրան…03.XI.1963թ. Երևան