ես քեզ սիրում եմ tagged posts
-
ՍԻՐՏՍ ՆՄԱՆ Է
February 11, 2013
Բանաստեղծություններ
-
.
Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…
Նման է կարծես նա մի թութակի,
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
-Ես քեզ եմ ուզում…Նման է կարծես նա մի ջութակի,
Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում…Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է
Շարունակ վազում…Նման է կարծես մի պատատուկի,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շա՜տ է սազում…Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…04.II.1954թ. Մոսկվա
Կարդալ ամբողջությամբ