լավագույն հավատ tagged posts
-
ԼԱՎԱԳՈՒՅՆԸ
January 1, 2013
Բանաստեղծություններ
-
.
Լավագույն ժպիտ ասվածը, անշո՛ւշտ,
Փա՛կ աչքերովն է:Իսկ լավագույնը երազանքների՝
Բա՛ց աչքերովը:Լավագույն երգը
Բաց պատուհանից – հեռվից լսածն է:Լավագույն խոսքը
Լռության խորքում լռին ասածն է:Լավագույն ազգը այն է, երևի ,
Որ չի ունենում հսկա կայսրություն:Լավագույն հավատն այն է, որ երբեք
Չի դառնում կրոն:Լավագույն դիմակն այն է, անկասկա՛ծ,
Որ կոչվում է դեմք:Լավագույն դերը՝
Վա՛տ խաղացվածը:Լավագույն սերը՝
Կիսա՜տ թողածը:Լավագույն տանջված ու տառապածը
Վարդն է (երգերո՛ւմ):Լավագույն կապիկն աշխարհում (էլի՜)
Մարդն է երևի:Լավագույն մարդն էլ (ո՛չ մի երևի)
Ներեցեք… ես եմ…13.III.1967թ. Արզնի
Կարդալ ամբողջությամբ