ուղտ tagged posts
-
ՀԱՆԵԼՈՒԿ ԵՐԿՐՈՐԴ
January 13, 2013
Բանաստեղծություններ
-
.
-Այդ ո՞ր կենդանին է, որ չգիտի լողալ,
Իսկ թե փորձեց՝
Սուզվում-խեղդըվում է:Շա՜տ-շատերը իրենց չարչարեցին
Իզո՛ւր,
Մտածեցի՜ն երկար, միտք արեցին
Իզո՛ւր,
Մեծը փոքրին նայեց,
Սա՝ տարեցին
Իզո՜ւր,
Մինչև որ պատահած կենդանաբանն ասաց.
-Այդ կենդանին ուղտն է:
Իսկ ես գոռացի.
-Ո՜չ,
Այդ կենդանին… ե՛ս եմ,
Որ չգիտեմ կյանքի սահանքներում լողալ,
Հետն էլ նաև… սողալ…02.III.1967թ. Արզնի
Կարդալ ամբողջությամբ