սիրել tagged posts
-
ԴՈՒ ԵԿԵԼ ԵՍ ՆՈՐԻՑ
February 11, 2013
Բանաստեղծություններ
-
.
Դու եկել ես նորից, եկել այնպես հանկարծ,
Ինչպես սիրեցիր ինձ և ինձ հմայեցիր,
Նույն հասարակ ու պարզ քո զգեստը հագած՝
Հանկարծ հարց ես տալիս.
– «Ինչո՞ւ ինձ սիրեցիր»:Ես չգիտեմ, անգի՛ն: Նրա՛ համար գուցե,
Որ այդ պահին հանկարծ վառարանում ձեր հին
Կրակը փուլ եկել և իր լույսն էր գցել
Քո մտորուն դեմքին ու կեռ թարթիչներին:Նրա՛ համար գուցե, որ ծխանում պատի
Քամին կարծես խոսեց աղջըկական ձայնով,
Եվ հալոցքի մի պաղ, մի անդրանիկ կաթիլ
Ջրհորդանից պոկվեց, ընկավ մայթին ծանոթ:Նրա՛ համար գուցե, որ ձմռանը հանկարծ
Ամռան բուրմունք առա շքեղ քո վարսերից:
Նրա՛ համար գուցե, որ քեզ սիրտըս ցանկաց,
Բայց ինձ թվաց, թե դու… թե դու ինձ չես սիրի…Ախ չէ՜, նրա՛ համար… Բայց իբրև պարզ զգեստ,
Նայի՛ր, ձյունն է ծածկել անցած հետքերն հիմա,
Եվ ուրախ եմ, անգի՛ն, որ սիրում եմ ես քեզ
Ու չեմ կարող ասել՝ ինչի՞ համար:1946թ.
Կարդալ ամբողջությամբ -
ՍԻՐՏՍ ԿՈՏՐՎԵՑ
January 31, 2013
Բանաստեղծություններ
-
Սիրտս կոտրվեց սափորի նման,
Սիրտս կոտրվե՜ց։
Այդ ո՞վ է կտցում փայտփորի նման,-
Ծառս կտրվե՜ց։
Օրերս անցնում են թափորի նման,-
Քո մահվան ծեսը, անխի՜ղճ, այս ինչքան
Երկա՜ր կատարվեց…20.II.1955թ. Մոսկվա
Կարդալ ամբողջությամբ -
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ
January 26, 2013
Բանաստեղծություններ
-
Գարո՜ւն է…
Փողոցով անցնում ես ակամա ժպտալով,
Ժպտալով ալիքվող մայթերին,
Շենքերին, որ իրենց վարդագույն տուֆ քարով
Թվում են քեզ այսօր անթերի:Ուզում ես մոտենալ, մի բարի խոսք ասել
Գլանակ վաճառող ծերուկին,
Քեզ դիմող կոլխոզնիկ քեռու հետ սկսել
Մի զրույց սրտառուչ-սրտագին:Թվում է՝ ծանոթ են անծանոթ այս կանայք,
Մտերիմ՝ աղջիկներն այս ջահել.
Թվում է՝ բոլո՜րն էլ քեզ պիտի հասկանան
Եվ նույնիսկ… կարող են քեզ սիրե՜լ…Գարուն է…
31.III.1951թ. Երևան
Կարդալ ամբողջությամբ -
ԱՍԱ «ԱՄԵՆ»
January 10, 2013
Բանաստեղծություններ
-
Կրկին՝ ձնհալ:
Վտակները ձմռան քարտե՞զն են ավարտում,
Թե՞ սկսում գարնան քարտեզն այսօր միայն՝
Նկարելով շատ փոքրացած տարբեր գետեր
Ոչ թե կապույտ, այլ գորշ գույնով:Երկրաչափ է դարձել քամին.
Էլիպս է նա գծում անվերջ,
Գալարագիծ է նկարում,
Հետո, կարծես սխալվելով,
Տարուբերվող մերկ ծառերի
Ստվերներով ջնջում է լա՜վ,
Որ սկսի նորից գծել:Մարդ երբեմըն վախենում է լուռ մտածել:
Ու ես ահա բարձրախոսն եմ գործի գցում:
Սրտագըրավ ինչ-որ մի ձայն աղջըկական
Իր անարվեստ ու պարզ երգով
Կոչ է անում ինքնամոռաց-անվիշտ սիրել,
Կոչ է անում հավատարիմ ու միշտ սիրել:
Իսկ ծաղրարար քամին դրսում,
Երկրաչափի իր պաշտոնից արդեն հոգնած,
Աղջըկան է իբըր կապկում՝ ծանակելով:(Դու բանի տեղ մի՛ դիր, քույրի՜կ, ե՛րգըդ երգիր,
Հե՜րն անիծած այս ծաղրարար ու չար քամու):
Սակայն հիմա մեկ ուրիշն է երգում արդեն՝
Սիրո՛ւց կրկին:
Սա ուզում է,
Որ մեր սրտերն անվախ բացենք
Ցավի՛ առջև,
Տառապանքի՜:
Բացե՞նք: Բացե՛նք:
Բացե՛նք: Թող գա՜ն:
Թո՛ղ գան վարձկան զինվորների ախորժակով.
Մեկ է՝
Վերջում խնդումն ու սերն են հաղթելու,
Այսինքն՝ մենք:
Տառապանքը թող ինքն իրեն գլխել ջանա:
Իսկ երբ գլխվի՝
Մենք կվերցնենք ամանի պես ու կկործենք՝
Հետևելով,
Թե ինչպես է թունավորվում՝
Ինքն իր շնչով ապականված…(Երգի՛ր, քույրի՜կ, ճիշտ ես երգում.
Խնդությունը միշտ է կարմիր,
Տառապանքը միշտ չէ բոսոր:
Երգիր…)Սակայն համերգն արդեն ավարտվում է
Ես սկսվում մի պաղ զրույց՝
Ստիպելով,
Որ ես անմեղ բարձրախոսի հոգին առնեմ
Ու հայացքով դուրսը խառնեմ:Դրսում՝ գարուն անկասելի:
Իսկ իմ ներսում՝ նորելուկ սեր:
Օր-ցերեկով նորած լուսին:
Անվիշտ կարոտ:
Արև:
Կեսօր:
Իսկ ծաղրարար ու չար քամին
Խռովել է միանգամից
(Արդյոք ինչի՞ց, արդյոք ինչո՞ւ)
Ու խաղում է պոչուկի հետ շան լակոտի,
Որ հաչում է ցերեկային լուսնի վրա
Ես սպառնում իր պոչուկով՝ ինչպես մատով…Հե՜րն անիծած տխրողների:
Էլ բարև տալ – բարև առնել չկա՜ արդեն.
Տխրողներից խռովում եմ հավիտենից հավիտյանըս,
Իսկ դու, սե՛ր իմ, այս անգամ դո՛ւ «ամեն» ասա,
«Ամեն» ասա տատիկի՛դ պես՝
Հավատալո՜վ և ի սրտե՛…19.III.1964թ. Դիլիջան
Կարդալ ամբողջությամբ -
ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ
January 9, 2013
Բանաստեղծություններ
-
Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:
Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Կարդալ ամբողջությամբ
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և – թա՜ց վարտիկով –
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի: