անհաղփ | Պարույր Սևակ

անհաղփ tagged posts

ԴՈՒ ԱՅՍՊԵՍ ԵՍ ԵՂԵԼ

January 22, 2013 Բանաստեղծություններ

.

Քո արյան և քո շինարար մուրճի
Հետքերն է կրում այստեղ ամեն քար:
Զուլալ ջրերըդ նման են խղճիդ.
Քեզ քաջ են կոչել, կոչել են տկար,
Բայց ոչ… տիրակալ:

Դու մերթ զարկվել ես, մերթ զարկել չարին,
Քեզ մերթ գերել են, նվիրել իրար:
Դու մերթ եղել ես անհաղթ ու արի,
Մերթ դաժան եղել, մերթ մեղմ ու բարի,
Բայց ոչ… անիրավ:

Քեզ այսպե´ս գիտի թշնամիդ անգամ.
Մի ձեռքիդ՝ սուսեր, մի ձեռքիդ՝ մանգաղ,
Մերթ ճարտար գրիչ, մերթ՝ փորագրիչ,
Մերթ՝ օրինապահ, մերթ՝ աղանդավոր,
Միշտ՝ տաղանդավոր…

14.XI.1950թ. Երևան

Կարդալ ամբողջությամբ