բաց փակուղի | Պարույր Սևակ

բաց փակուղի tagged posts

ԲԱՑ ՓԱԿՈՒՂԻ

January 31, 2013 Բանաստեղծություններ

.

Միգուցե մեզ էլ այս էր վիճակված.
Դու՝ քո զղջումի զնդանում փակված,
Ես՝ իմ զղջումի արջի ճանկերում,
Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել
Քո ծանոթ անվան երկու վանկերում…

Քո ծանոթ անվան երկու վանկերում
Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ,
Կրակը կողքիս՝ միշտ մնալ սառած,
Բաց դուռը դեմըս՝ բանտարկված մնալ,
Ոչ մի փորձ չանել ու դուրս չգնալ…

20.II.1955թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ