դարերով սեր | Պարույր Սևակ

դարերով սեր tagged posts

ԳԱԼԻՍ ԵՍ, ԳԱԼԻՍ…

February 11, 2013 Բանաստեղծություններ

.

Գալի՜ս ես, գալի՜ս…
գաս հազա՛ր բարով,
Իմ գլխի՛ վրա և իմ աչքերի՛։
Ա՛խ, եթե պիտի բաժանվենք էլի՝
Բաժանվենք մի՛ օր, տեսնըվենք տարո՛վ։
Թե որ գժտըվենք՝ մի՛ օր գժտըվենք,
Մի ամի՛ս զղջանք, տարո՛վ հաշտըվենք։
Ու թե սիրում ենք՝
Մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք,
Ու թե սիրում ենք՝
Յոթ տարիս ո՞րն է –
դարերո՜վ սիրենք…

05.II.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ