ես քեզ սիրում եմ | Պարույր Սևակ

ես քեզ սիրում եմ tagged posts

ՍԻՐՏՍ ՆՄԱՆ Է

February 11, 2013 Բանաստեղծություններ

.

Ա՜խ, սիրտս նաև նման է կարծես…

Նման է կարծես նա մի թութակի,
Որ ո՜ղջ ժամանակ նույն բանն է ասում.
-Ես քեզ եմ ուզում…

Նման է կարծես նա մի ջութակի,
Որ միա՜կ լարով յոթ լարից շատ է
Ազդում ու հուզում…

Նման է կարծես մի ջինջ վտակի,
Որ տարբե՜ր հունով, բայց դեպի քեզ է
Շարունակ վազում…

Նման է կարծես մի պատատուկի,
Որ գոտու նման փաթաթվում է քեզ
Եվ շա՜տ է սազում…

Նման է կարծես մի խոր հատակի,
Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև
Եվ միայն քե՜զ է իր խորքը սուզում…

04.II.1954թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ