զգացում | Պարույր Սևակ

զգացում tagged posts

ԻՆՉՔԱՆ ԷԼ ԹԱՆԿ ԼԻՆԻ

February 14, 2013 Բանաստեղծություններ

.

Ես գիտեմ. կհանդիպենք դեռ,
Եվ դու էլ ինձ կանես հարցում.
«Էլ մի՞թե քո սրտում չկա
Իմ հանդեպ ոչ մի զգացում»:
Չեմ դիմել ատամնաբույժի,
Բայց հարցիդ պատասխանն ունեմ.
«Ինչքան էլ թանկ բան է ատամը,
Ցավելիս հանում են – գցում»…

22.IV.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ