մանկական հոգի | Պարույր Սևակ

մանկական հոգի tagged posts

ԻՆՉՊԵ՞Ս ՉԶԱՐՄԱՆԱՍ

February 16, 2013 Բանաստեղծություններ

.

Բախտ էր մեզ համար՝ խաղալ ջրերում
Ու երջանկություն՝ ցեխոտել իրար,
Թեպետև տանը մեզ չէին ներում
Մեր այդ մանկական հաճույքի համար:

Ճիշտ է, մենք իրար ցեխոտում էինք
Եվ դրա համար ծեծ էինք ուտում:
Բայց նրանք ինչպե՞ս, ո՞նց չգիտեին,
Որ մեր շորն էինք միայն ցեխոտում:

Հետո, հիշո՜ւմ ես, մաքո՜ւր շապկի տակ
Պղտորվեց զուլալ մանկական հոգին՝
Աղարտվեց մեր հին երազը հստակ,
Չկշտամբեցին սակայն ոչ մեկիս…

06.V.1946թ. 21.VII.1953թ. Երևան Նավչալու

Կարդալ ամբողջությամբ