նորածնի լաց | Պարույր Սևակ

նորածնի լաց tagged posts

ԼԱՑ ԷԼ ԿԱ, ԼԱՑ ԷԼ

February 18, 2013 Բանաստեղծություններ

.

Մեկը լալիս է նորածընի պես՝
Ճչում է, սակայն… արցունքներ չկան:

Մեկն էլ բերանից ծպտուն չի հանում,
Բայց արցունքներն են շիթ-շիթ լճանում:

Մեկն էլ, ինձ նման (գուցե նաև՝ քե՞զ),
Բարձր ճչալու սովոր չէ բնավ,
Եվ արցունքներն էլ աչքից չեն հորդում,
Այլ հոսում են ներս
Ու կիտվում դանդաղ
Չեչաքարի պես ծակծկված սրտում:

14.X.1959թ. Չանախչի

Կարդալ ամբողջությամբ