ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ | Պարույր Սևակ

ՆՈՐԻՑ ՔԵԶ ՀԵՏ tagged posts

ՆԱԽԵՐԳԱՆՔ

January 16, 2013 Բանաստեղծություններ

.

Ես լեռներից իջնում եմ ցած՝
Պղտորությունըս պարզելով,
Ինչ-որ չափով հարստացած,
Ինչ-որ չափով նվազելով:

Ելման գետն իմ ջահելության
Սահանքները իր փոթորկուն
Փոխարկում է մի մեղմության,
Որ խռովքն է պահում խորքում:

Դեմըս դաշտն է, հովիտն արձակ,
Կանաչապատ և ծառալի:
Զուր վատնումն է արդեն հանցանք,
Աղմըկելը՝ ծիծաղելի:

20.II.1952թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ