սիրում եմ սիրել | Պարույր Սևակ

սիրում եմ սիրել tagged posts

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՍԻՐԵԼ

January 9, 2013 Բանաստեղծություններ

.

Քիչ է պատահում, որ ինքըս ինձնից
Փոքր-ինչ գոհ լինեմ:
Դժգոհ եմ հաճախ,
ՈՒրեմըն՝ մարդ եմ ու դեռ ապրում եմ:

Բայց ես սիրում եմ ինքըս ինձ սիրել:

Իսկ սիրում եմ ինձ, երբ սիրում են ինձ:
Ես ինձ այդ պահին այնպես եմ ժպտում,
ինչպես ժպտում են ա՛յն կոր գերանին,
Որ գետի վրա դարձել է կամուրջ,
Եվ ա՛յն մանուկին, որ ոտաբոբիկ
Մտել է առուն և – թա՜ց վարտիկով –
Կավ է դուրս հանում,
Որ նավակ շինի:

Կարդալ ամբողջությամբ