սուտ ասել | Պարույր Սևակ

սուտ ասել tagged posts

Ո՞ՆՑ ՍՈՒՏ ԱՍԵՄ

February 11, 2013 Բանաստեղծություններ

.

Ո՞նց սուտ ասեմ. չէ՛, բարակ չի ու թևի մեջ
չի առնվի քո իրանը։
Ինչպե՞ս ասեմ, թե քեզ նման կին չի տեսել
Հաֆեզների պերճ Իրանը։
Իսկ հագածըդ գործարանի ծաղկուն չիթ է –
ո՛չ աբրեշում, ո՛չ ծիրանի։
Ասեմ սակայն. նրա համար, որ իմն ես դու,
ինքս եմ տալիս ինձ երանի։

18.III.1956թ. Մոսկվա

Կարդալ ամբողջությամբ