ցավը առաջ է մղում | Պարույր Սևակ

ցավը առաջ է մղում tagged posts

ՑԱՎՆ Է ՀԱՃԱԽ ԱՌԱՋ ՄՂՈՒՄ

February 18, 2013 Բանաստեղծություններ

.

Անհարմար է բոբիկ քայլել,
Այս կոշիկն էլ շատ է նեղում:
Ինչպե՞ս քայլել առանց ուղու,
Այս ճամփան էլ շատ է շեղում:
Դոփել տեղո՞ւմ: Բայց դրանից
Ո՛չ կոշիկըդ կլայնանա,
Ո՛չ էլ ցավը կմեղմանա…
Ցա՜վն է հաճախ առաջ մղում:

[1956թ.]

Կարդալ ամբողջությամբ