-
ՈՍԿԻՆ ՎԵՐՍՏԻՆ ՈՍԿԻ Է ՄՆՈՒՄ
February 19, 2013
Բանաստեղծություններ
-
.
Շրթերիս վրա խոսքեր են դողում՝
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ,
Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:Ուզում եմ ասել.
-Գթասի՛րտ եղեք,
Եղեք ողորմա՜ծ,
Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ:Ու երբ չգործած մեղքերի համար
Մարդը հայցում է մեղքի թողություն
Ու ներողություն՝
Ոչնչի՜ համար,-
Գոնե գթասիրտ-ողորմած եղեք,
Անսրտության մեջ մի՛ եղեք համառ…Շրթերիս վրա խոսքեր են դողում՝
Խոսքեր արտառո՛ց,
Իմաստազրկվա՛ծ¸
Հնացա՜ծ խոսքեր.
Հին-հին գրքերի, մատյանների մեջ,
Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր:
Հնացա՜ծ խոսքեր,
Հնացա՜ծ,
Ինչպես ոսկին է հիմա,
Որով առ ու ծախ արդեն չեն անում,
Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ
Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ.Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում…
01.IX.1958թ. Մոսկվա
Lavna 🙂