-
ԵՍ ԱՅՆՊԵՍ ՀԵՇՏ ԷԻ ՏԱՐՎՈՒՄ
February 11, 2013
Բանաստեղծություններ
-
.
Ես այնպես հեշտ էի տարվում,
Ես այնպես հեշտ էի վառվում,-
Իմ թելած ասեղի վրա
Հուլունքի պես էին շարվում։
Եվ հանկարծ… ես՝ վաղո՜ւց հանգած,
Վառվեցի և ի՜նչ – քո սառցից…
Հե՜յ գիտի. ծովերից անցա
Ու հանկարծ… խեղդվեցի առվում։17.III.1956թ. Մոսկվա
Leave a reply